Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի

Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի անունը ոսկե տառերով է գրված համաշխարհային արվեստի պատմության մեջ:

Ժամանակ է հարկավոր XX և XXI դարերի ականավոր քանդակագործի և նկարչի ստեղծագործության ծավալներն ու բազմաշերտությունը հասկանալու համար: «Իմ տարերքը քարից քանդակն է. ես ծնվել եմ Հայաստանում՝ քարերի երկրում․․․․»,- գրել է Նիկողոսյանը: Հայաստանը, նրա լեռները ձևավորել են Նիկողոսյանի գեղարվեստական ձեռագիրը և մեծ ազդեցություն են ունեցել ստեղծագործական երկարատև կյանքի վրա, որի մեծ մասը նա անց է կացրել Ռուսաստանում:

Իր ստեղծագործական կրեդոն նա հստակորեն ձևակերպել է հետևյալ խոսքերում. «Արվեստն անսահման է: Եթե ինքնարտահայտման կարիք ունես, կարող ես անել դա ցանկացած կերպով» : Այս կայքը Նիկողոսյանի կյանքն ու ժառանգությունը վերաիմաստավորելու փորձ է։

Կյանքի և ստեղծագործության հիմնական տարեթվերը

1918թ․ դեկտեմբերի 2-ին ունևոր գյուղացի Բագրատ Նիկողոսյանի և նրա կնոջ՝ Գայանեի (ծնված Սեկոյան) ընտանիքում՝ Մեծ Շահրար հայկական գյուղում (այժմ Նալբանդյան,Արմավիրի մարզ, ՀՀ) ծնվում է հինգերորդ երեխան՝ Նիկողայոսը (Նիկոլայ): Ընտանիքում ընդհանուր վեց երեխա էին:
1930թ․ Բագրատ Նիկողոսյանի ընտանիքը տեղափոխվում է Երևան:
1937թ․ Յոթամյա դպրոցն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում սովորում է Երևանի Գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (այժմ Փ.Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջ) և Պարարվեստի ուսումնարանում՝ Ա. Դուրինյանի դասարանում:
1940-1947թթ․ Ընդունվում է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորում է մեկ տարի, որից հետո վերադառնում է Հայաստան:
1940թ․ ական թվականներից մինչև կյանքի վերջ հանդիսացել է համամիութենական, հանրապետական և քաղաքային բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից։ 1942թ․ Ընդունվում է Հայաստանի Նկարիչների միություն։
1944թ․ Ցուցադրում է տասնչորս քանդակ Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին Մոսկվայում՝ Պետական Տրետյակովյան Պատկերասրահում: Տեղափոխվում է Մոսկվա և շարունակում է ուսումը Մոսկվայի Գեղարվեստի Պետական ինստիտուտում թվականից Վ. Ի. Սուրիկովի անվան քանդակագործության ֆակուլտետում՝ Ա. Տ. Մատվեևի դասարանում:
1944թ․ Ընդունվում է ԽՍՀՄ նկարիչների միություն (Մոսկվայի մասնաճյուղ)։
1945թ․ դեկտեմբերի 2-ին ամուսնանում է նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ալամազյանների քրոջ՝ Թամարա Արշակի Ասլամազյանի հետ: Վերջինս կրթությամբ ինժեներ-շինարար էր և հետագայում համահեղինակությամբ աշխատում է ամուսնու հետ որպես մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործությունների ճարտարապետ (հուշարձաններ, գերեզմանաքարեր):
1952–1954թթ․ Ստեղծում է տասներկու մոնումենտալ-դեկորատիվ կրաքարե արձաններ Մոսկվայի Հեղափոխության հրապարակի (Կուդրինսկի) բարձրահարկ շենքի ճակատամասին, իսկ 1954–1955թթ․ կրաքարից տասը հատ վեց մետրանոց քանդակներ Վարշավայի մշակույթի և գիտության պալատի շենքի համար:
1965թ․ Տեղադրում է Միքայել Նալբանդյանի հուշարձանը Երևանում։
1970թ․ Ստանում է ՌՍՖԽՀ վաստակավոր նկարչի կոչում։
1975թ․ Տեղադրում է Ավետիք Իսահակյանի արձանը Լենինականում (Գյումրի)։
1977թ․ Պարգևատրվել է ՍՍՀՄ պետական մրցանակով Լենինականում տեղադրված Ավետիք Իսահակյանի հուշարձանի և իր ժամանակակիցների դիմաքանդակների համար:
1978թ․ Ստեղծում է Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը հայրենի Նալբանդյան գյուղում: Ստանում է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչում:
1982թ․ Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովրդական նկարչի կոչումով:
1985թ․ Երևանում ստեղծում է հայ գրող Եղիշե Չարենցի հուշարձանը։ Աշխատանքն արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի։
1988թ․ Առաջին կնոջ մահից հետո երկրորդ անգամ ամուսնանում է Էթերի Միխայիլի Տոգոնիձեի հետ (1947-2018)։
2007թ․ Վահան Տերյանի հուշարձանի բացումը Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
2015թ․ Ստեղծվում է Նիկո պատկերասրահը նախկին արվեստանոցի շենքում (Մեծ Տիշինսկու նրբանցք, տուն 19, շին. 1) Ն. Բ. Նիկողոսյանի ստեղծագործությունների մշտական ցուցադրությամբ:
2018թ․ օգոստոսի 10-ին վախճանվել է Մոսկվայում՝ իր տուն-արվեստանոցում (Մեծ Տիշինսկու նրբանցք): Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:
2019թ․ օգոստոսի 9-ին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» ցուցասրահի բացումը Երևանում Վարպետի աշխատանքների մշտական ցուցադրությամբ:

Կոչումներ և պարգևներ


1989 – Պարգևատրվել է ՍՍՀՄ «Ազգերի բարեկամություն շքանշանով»
2003 – «Մովսես Խորենացի» մեդալով
2005 – ՌԴ «Բարեկամություն շքանշանով»
2008 – Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով
2009 – «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
2011 – Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի «Արվեստին ծառայություն մատուցելու համար» շքանշանով
ՌԴ Վ.Ի. Սուրիկովի անվ. Նկարիչների միության ոսկե մեդալով «Ռուսաստանի Կերպարվեստում անգնահատելի վաստակի համար»
2013 – ՌԴ Նկարիչների միության Ալեքսանդր Իվանովի անվ. ոսկե մեդալով
2014 – ՌԴ «Պատվո շքանշանով»



Հիմնական անհատական ցուցահանդեսներ


1958թ. – (Մոսկվա, Լենինգրադ), 1980թ. – (Երևան, Մոսկվա, Լենինգրադ, Հելսինկի), 1988թ. – (Մոսկվա-Թբիլիսի), 2000թ., 2003թ․, 2005թ․, 2009թ․ – (Մոսկվա), 2013թ․ – (Շուշի, Երևան, Մոսկվա), 2014թ․ – (Թարուսա), 2016թ․ – (Մոսկվա), 2018թ․ – մարտի 1-ին կյանքի վերջին անհատական «Անցնող դասական» ցուցահանդեսի բացումը Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահում։